Թուրքիան նմանվում է ֆաշիստական երկրի. Հայկ Բաբուխանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի վարած ավանտյուրիստական քաղաքականությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Փետրվարի 26-ին հրավիրված ասուլիսում նման դիտարկում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը: «ՆԱՏՕ-ի անդամ լինելով հանդերձ` Թուրքիան ագրեսիա է ցուցաբերել իր երեք հարևանների նկատմամբ»,- նշեց ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով` երրորդ աշխարհամարտի հավանականությունը աճում է, և այդ գործընթացում իրենց դերն են խաղում Թուրքիան ու Ադրբեջանը: «Երկու երկրներում էլ ամեն կերպ ոտնահարվում են մարդկանց իրավունքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Բաբուխանյանը: Նա դատապարտեց Թուրքիայի իրականացրած կոտորածը խաղաղ քրդական փոքրամասնության նկատմամբ` նմանեցնելով դա ֆաշիստական քաղաքականության:

Այս իմաստով Հայաստանի անկանխատեսելի հարևանները նրա շուրջ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ են ստեղծել` փորձելով ամեն կերպ խոչընդոտել տարածաշրջանային խաղաղ համագործակցությունը: Այդուհանդերձ, պատգամավորը կարծում է, որ չնայած այս ամենին` Հայաստանը շարունակում է ամրապնդել բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում աճող ծանրակշիռ ազդեցություն և հզոր տնտեսական պոտենցիալ ունեցող Իրանի հետ: «Իրանը կապող օղակ է Հայաստանի և մուսուլմանական աշխարհի միջև. դա կարևոր է և տնտեսական, և քաղաքական տեսանկյունից»,- ավելացրեց պատգամավորը: Իրանի հետ հնարավոր համագործակցության արդյունքում` հատկապես արդյունաբերության ոլորտում, կունենանք լուրջ ներդրումներ: Հայաստանը փակուղուց կվերածվի տարանցիկ պետության:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26