«Բորուսիա» -ն նվաճեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն պորտուգալական «Պորտու»-ի դեմ պատասխան խաղում հաղթեց 0:1 հաշվով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու հանդիպումների արդյունքում դորտմունդյան ակումբը հաղթեց 3:0 հաշվով և նվաճեց Եվրոպայի լիգայի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիրը:

Խաղը բավական հեշտ էր ընթանում գերմանական ակումբի համար: Դորտմունդցիներն առաջին հանդիպումը հաղթել էին երկու գնդակի առավելությամբ և հիմնականում տիրում էին գնդակին, սպասելով հարմար գոլային հակագրոհ կազմակերպելու հնարավորությանը: Հանդիպման 22-րդ րոպեին «Բորուսիա»-ն ստացավ իրեն անհրաժեշտ ազատ տարածքը խաղադաշտում և Մխիթարյանը եզրից գնդակը փոխանցեց Մարկո Ռոյսին, վերջինիս հարվածը հետ մղեց «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը, որից հետո գնդակը հայտնվեց «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մոտ, ում հարվածից հետո գնդակը դիպավ Կասիլիասին և հայտնվեց դարպասում: Իկեր Կասիլիասի հաշվին գրանցվեց ինքնագոլ:

Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ եռյակը ստեղծեց ևս մեկ գոլ: Եվրոպայում խփված գոլերի և գոլային փոխանցումների, ինչպես նաև ստեղծված գոլերի մասնակցությամբ, այս եռյակը երկրորդ տեղում է: Նրանք զիջում են՝ Մեսի, Նեյմար, Սուարես կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողական եռյակին:

Երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացավ հնարավորություն կրկնապատկելու հանդիպման հաշիվը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Մխիթարյանը Եվրոպայի լիգայի առաջնությունում ամենաշատն է հարվածել դարապասաձողին: Առաջնության ընթացքում նա 5 անգամ հարվածել է դարապասաձողին և միանձնյա գլխավորում է այդ վիճակագրության աղյուսակը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը