Արմեն Աշոտյանը կզբաղվի կուսակցական գործունեությամբ, Լևոն Մկրտչյանը ստանձնեց նոր պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավոարության ղեկավարը բարձր գնահատեց նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեությունը և նշեց, որ ՀՅ Դաշնակցության հետ համագործակցեւթյան շրջանակում նախարարական երեք պորտֆել հանձնվել է ՀՅԴ-ին, այդ թվում` ԿԳՆ-ն: «Հանրապետության նախագահի որոշմամբ` Արմեն Աշոտյանը մինչև խորհրդարանական ընտրությունները կզբաղվի կուսակցական գործունեությամբ: Համոզված եմ, որ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ԿԳՆ-ն կշարունակի ոլորտում բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը»,-ասաց Աբրահամյանը:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` բարձր գնահատանքի համար` վստահեցնելով, որ նախարարությունում պաշտոնի հանձնումը կիրականացվի սահուն կերպով: Միաժամանակ, Աշոտյանը հուշանվեր հանձնեց Լևոն Մկրտչյանին, որի վրա գրված էր. «Որքան կարողացել եմ, աշխատել եմ, մաղթում եմ, որ ինձնից լավ աշխատեք»:

Իր հերթին Լևոն Մկրտչյանը վստահեցրեց, որ կշարունակի իրականացնել հանրապետության նախագահի նախանշած բոլոր ծրագրերը և ոլորտում արդեն 20 տարի շարունակական բարեփոխումները:

Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ նախարարության բոլոր լավագույն կադրերը կշարունակեն իրենց աշխատանքը, իսկ հայեցողական պաշտոնների հետ կապված Լևոն Մկրտչյանը կլինի ազատ իր որոշումներում:

ՀՀ Նախագահի նստավայրում փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Հայերեն English Русский

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը

Ռումինիան Սև ծովում ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք

Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել