Ռուսաստանից ստացած զինատեսակներից որոշները Հայաստանը կարող է կիրառել զսպման նպատակներով. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից արտոնյալ վարկի շրջանակներում ստացած որոշ զինատեսակներ հայկական կողմը կարող է կիրառել իր որդեգրած զսպման քաղաքականության համատեքստում: Նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանն արտահայտեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Որոշ զինատեսակներ բավական ակտիվ կարող են ներգրավվել ոչ միայն ուղղակի ռազմական նպատակներ իրագործելու առումով, այլև զսպման քաղաքականության տեսանկյունից: Անցած շաբաթ հերթական անգամ Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանն իրականացնում է զսպման քաղաքականություն, որը միջոց է կանխելու Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց քաղաքագետը:

Հայաստանին տրամադրվող ռուսական զինատեսակների ցանկի հրապարակային լինելը փորձագետը բացատրում է ավելի շատ գործընթացի բյուրոկրատական առանձնահատկություններով: «Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ ռուս-հայկական ռազմական համագործակցության բնույթն այնպիսին էր, որ Հայաստանը ստանում էր օգտագործված, բայց մարտունակ զինատեսակներ ռուսական բանակի պահեստներից, այս անգամ խոսքը գնում է մեծամասամաբ նորագույն զինատեսակների մասին անմիջապես գործարաններից` Ռուսաստանի ներքին գներով ու արտոնյալ վարկի շրջանակներում»,-ասաց Սերգեյ Մինասյանը` չբացառելով նաև մեկնաբանությունը, որ ռուսական կողմը բացեիբաց հայտնեց Հայաստանին տրամադրվող զենք-զինամթերքի ցանկը ռուս-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանին ուղերձ հղելու նպատակով:

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ:Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և դրանց համար նախատեսված ռազմամթերք, «Игла-С» զենիթահրթիռային կայաններ, «Автобаза-М» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ТОС-1А ծանր հրանետային համակարգեր տրանսպորտային-լիցքավորող մեքենաներով, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, Тигр զրահամեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

Հայերեն

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է