Samsung-ն առանց ապրանքների խանութ Է բացել Նյու Յորքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ը Նյու Յորքում բացել Է ֆլագմանական խանութ, որը նախատեսված չԷ ընկերության արտադրանքի վաճառքի համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fortune-ին:

Ավելի քան 5 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքն ստացել Է Samsung837 անվանումը: Ինչպես բացատրում են ընկերությունում, մտահղացումը մշակութային կենտրոնի ստեղծումն Է, որը կցուցադրի հարավկորեական տեխնոլոգիաների արժանիքները: «Մենք չենք ցանկանում այցելուներին պարտադրել մեր արտադրանքը»,-հրատարակությանը տված հարցազրույցում հավելել Է Samsung837-ի գլխավոր մենեջեր Զաք Օվերթոնը:

Շենքի երեք հարկերն զբաղեցնում Է դիսփլեյը, որը բաղկացած Է Samsung-ի 96 հեռուստացույցներից՝ Էկրանի 55 դյույմ անկյունագծով: Ներսում գտնվում են նաեւ թատրոնը՝ 90 տեղանոց հանդիսասրահով, գեղարվեստի պատկերասրահը, սրճարանը, լսատեսային ստուդիան եւ ցուցադրական խոհանոցը, որը սարքավորված Է ընկերության տեխնիկայով:

Սպառողական Էլեկտրոնիկայի նյույորքյան ամենահայտնի խանութը Հինգերորդ պողոտայի վրա գտնվող Apple Store-ն Է: Շինության մուտքն իրենից ներկայացնում Է գրեթե 10 մետր բարձրությամբ ապակե խորանարդ: Առեւտրական կետը, որը բացվել Է 2006 թվականի մայիսին, համարվում Է քաղաքի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում