Տարածաշրջանում սկսվել է աշխարհաքաղաքական մրցակցության մի նոր փուլ. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում սկսվել է աշխարհաքաղաքական մրցակցության մի նոր փուլ: Չհետևել այդ զարգացումներին, նշանակում է մեր անվտանգությունը սպառնալիքների ենթարկել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կողմից կազմակերպված «Սիրիական հակամարտություն. Ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա» թեմայով խորհրդաժողովի ժամանակ:

Անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին Ռուսաստանի միջամտությանը` քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը լուծում է մի քանի խնդիր: Նախ հասկացավ, որ եթե չմիջամտի, ապա պատերազմական գործողությունները մոտենալու են սեփական սահմանին:

«Ստիպված է ներգրավվում, հակառակ պարագայում, չլինելով Մերձավոր Արևելքում, կորցնում է ազդեցությունը Սև ծովի ավազանում: Ռուսաստանը հասկացավ, որ պետք է պատասխան տալ հեռվում, այլ ոչ թե սպասել, որ ռազմական գործողությունները հասնեն սեփական սահմաններին»- ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը:

Դրանից բացի, սիրիական զարգացումներում Ռուսաստանի միջամտությունը տնտեսական հարցերի հետ է կապված: Ըստ քաղաքագետի` Ռուսաստանը հասկացավ, որ Արևմուտքի պատժամիջոցներն այդքան ազդեցիկ չեն իր ակտիվությունը զսպելու համար, որքան նավթի գների անկումը:

«Սիրիայի իրավիճակն Արևմուտքին լավ հնարավորություն է տալիս ապօրինի նավթի հոսքի միջոցով իջեցնել նավթի գները և հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը: Պաշտոնական Մոսկվան շատ լավ հասկանում է, որ ապօրինի նավթի հոսքը կանգնեցնելով, կարող է փրկել սեփական տնտեսությունը Մերձավոր Արևելքից եկող սպառնալիքներից»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց, որ ամեն օր Մերձավոր Արևելքում զարգանում են նոր իրադարձություններ, փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը, իսկ Հայաստանի Հանրապետությունն ուղղակիորեն կապ ունի այդ տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունների հետ:

«Մեր վաղեմի հակառակորդ Թուրքիան անմիջականորեն ներգրավվել է Սիրիական հակամարտության մեջ, և վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն թուրքական հրետանին ռմբակոծում է Սիրիայի պետական տարածքը: Հակամարտությունը գնալով ավելի է խորանում, թուրքերը հարվածում են քրդերին, խոսվում է Քրդստան պետություն ստեղծելու մասին, և Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի հնարավոր զարգացումներին»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին