Մշակույթ

Ժամանակակից թատրոնի դերասանը պետք է պահանջված լինի թատերական և կինոյի ցանկացած ժանրում. Ռուբեն Բաբայան

2 րոպեի ընթերցում

Ժամանակակից թատրոնի դերասանը պետք է պահանջված լինի թատերական և կինոյի ցանկացած ժանրում. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից թատրոնի դերասանը պետք է պահանջված լինի թատերական և կինոյի ցանկացած ժանրում, ցանկացած ասպարեզում և պիտի տիրապետի դերասանի վարպետությանը ամբողջական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Չի կարող լինել այնպես, որ ասեն, ես տիկնիկավար եմ, ես դրամատիկ կերպարներ չեմ կարող խաղալ, կամ ես դրամատիկ դերասան եմ, բայց երգել և պարել չգիտեմ: Հարցն այն է, թե որքանով է դերասանը պահանջված: Դասախոսական կազմի աշխատանքը պետք է գնահատվի, ըստ այն բանի, թե որքանով է պահանջված այն արտադրանքը, որը տալիս են: Իհարկե, սխալ կլինի դատել սերիալներով, քանի որ անգամ փողոցում կարող են գտնել մարդկանց և հրավիրել նկարահանման» -ասաց Բաբայանը:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրենը, շնորհավորելով Գիրք նվիրելու օրվա առթիվ, նշեց, որ շատ կցանկանար լինել գրքի հրատարակիչ:

«Շատ ուրախ եմ, որ Գիրք նվիրելու օրը համընկավ Հովհանես Թումանյանի ծննդյան օրվա հետ: Ես իմ առաջին կրթությամբ գրականագետ եմ և տասը տարի թատրոնում աշխատել եմ գրական մասի վարիչ: Հետագայում թատրոնն այնպես գրավիչ դարձավ ինձ համար, որ հրաժարվեցի իմ մասնագիտությունից: Երբեմն, երբ հարցնում են, եթե նորից ինձ կյանք տրվեր, ինչպե՞ս կապրեի նոր կյանքում, պատասխանում եմ՝ ես շատ կուզենայի լինել գրքի հրատարակիչ»,-հավելեց Ռուբեն Բաբայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում