Փորձագետները չեն բացառում, որ Թուրքիան կրակահերթերը կուղղորդի դեպի Հալեպի քրիստոնեական թաղամասեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակում: Սիրիական խնդրի հետ կապված Թուրքիայի հաշվարկները, ծրագրերը ձախողվում են, որը լրջորեն անհանգստացնում է Անկարային: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա, այդ անհանգստությամբ պայմանավորված էլ Թուրքիան սկսել է հրետանային հարվածներ հասցնել Սիրիայի քրդերի դիրքերին:

«Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները նաև շանտաժի տարրեր են պարունակում: Սրանք քայլեր են` ուղղված ԱՄՆ-ի դեմ: Սրանով Թուրքիան փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ Սիրիայի քրդերի հետ կապված տարաձայնություններ կան, բայց նույնիսկ ԱՄՆ-ի հետ չհամընկնող դիրքորոշումներ ունենալու պարագայում կարող է նման գործողությունների գնալ»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Թուրքագետը նկատեց, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները չեն բխում Թուրքիայի շահերից: Մտավախություն կա, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Սիրիայի հարցի հետ կապված, և, այդ պարագայում, Թուրքիան կմնա խաղից դուրս:

«Ուստի Անկարան, տարբեր միջոցներ օգտագործելով, փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել: Առաջին քայլը Սիրիայի քրդերի դեմ հրետակոծություններն էին: Տեսնում ենք, որ գնալով Թուրքիայի շուրջ օղակը սեղմվում է և նա կարող է անկանխատեսելի գործողությունների դիմել: Ի վերջո, Թուրքիան այս տարիների ընթացքում հսկայական ռեսուրսներ է ներդրել և հիմա ինքը ձախողման եզրին է: Անկարան երկընտրանքի առաջ է կանգնած: Կամ գնալ ցամաքային գործողությունների կամ սպասել: Երկուսի պարագայում էլ հետևանքները Թուրքիայի համար ծանր են»,-ավելացրեց թուրքագետը:

Սիրիայում կրակի դադարեցման մասին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռքբերված համաձայնությունը նմանվում է չար կատակի: Այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Տեսնում ենք, որ թեժ մարտեր են տեղի ունենում Սիրիայում: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, ՌԴ-ն շարունակում են օդային ավիահարվածները, կառավարական ուժերը առաջ են շարժվում: Անկարան, Սաուդյան Արաբիան ակտիվություն են դրսևորում, հայտարել են, որ պատրաստ են ցամաքային գործողությունների, արդեն զորավարժություններ են տեղի ունենում: Այնպես որ, մեծ հաշվով կրակի դադարեցում չկա»,-ասաց արաբագետը:

Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ այս իրավիճակում նաև դրական միտում է նկատվում: Այս զարացումները լույս են սփռում Սիրիայում տեղի ունեցող այն խորքային գործընթացների վրա, որոնք իրականում կան: «Ճիշտ է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացել է «Իսլամական պետության» վրա, բայց այնտեղ կռվում են այնպիսի խմբավորումներ, որոնք չեն զիջում «Իսլամական պետությանը»: Այս վերջին զարգացումները դրդեցին, որ այդ ուժերի հետևում կանգնած Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ակտիվ հայտարարություններով հանդես գան և որոշակի քայլեր ձեռնարկեն: Պատահական չեն տեղեկությունները, որ Թուրքիայից մեծ քանակի զինամթերք է բերվում Սիրիա»,-ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետն ընդգծեց, որ Թուրքիայի գործողությունների թիրախում հնարավոր է թիրախ դառնա նաև Սիրիայի հայկական համայնքը: Չի բացառվում, որ Թուրքիայի ուղղորդմամբ կրակահերթերն ուղղվեն դեպի Հալեպի քրիստոնեական թաղամասեր:

Հայերեն العربية English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել