Հին Մերձավոր Արևելքը «մահացել է», բայց նորը դեռ չի «ծնվել». քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի շուրջ ծավալվող իրադարձությունները քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը որակում է արագ զարգացող, հետաքրքիր ու կարևոր: Ինչպես փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց Իսկանդարյանը, մի քանի տարի առաջ, երբ հարցազրույցներ էր տալիս ու կանխատեսումներ անում այդ թեմայով, ասում էր, որ Հարավային Կովկասի խնդիրները գալիս են դրա ներսից, շուրջն ավելի կայուն է: «Այսօր իրավիճակը փոխվել է, հիմա հարաբարերականորեն կայուն է Հարավային Կովկասում, բայց շրջակայքում ամեն ինչ փոխվել է ու զարգանում է շատ արագ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց քաղաքագետը: «Արագ փոխվող տարածաշրջան ունենք: Հին Մերձավոր Արևելքը «մահացել է», բայց նորը դեռ չի «ծնվել»: Իրաք, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, ակնկալել, որ Սիրիան կլինի առաջվա պես, անիրական է: Չափազանց այլ դիրք են զբաղեցնում Կատարն ու Սաուդյան Արաբիան: Մերձավոր Արևելքը կլինի բացարձակապես այլ»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Թուրքիային` քաղաքագետը նկատեց, որ դրանում կան տարբեր ճգնաժամեր. թե ներքին, թե արտաքին խնդիրներ են: «Զրո կոնֆլիկտ հարևանների հետ քաղաքականությունը վերաճել է զրո հարևան առանց կոնֆլիկտի քաղաքականության: Իրենք ունեն խնդիրներ բոլոր հարևանների հետ: Բացի այդ` սիրիական ճգնաժամը ուղղակիորեն ազդում է Թուրքիայի վրա, դրան գումարած ռուս-թուրքական լարված հարաբերությունները: Թուրքիան բավարարված չէ ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականությամբ»,-ավելացրեց քաղաքագետը:

Ադրբեջանն էլ, ըստ Իսկանդարյանի, բացարձակապես այլ երկիր է դարձել, կես տարի առաջ այն լիովին այլ էր: «Սահմանափակվել են Ադրբեջանի ռեսուրսները, այն անընդհատ ենթարկվում է միջազգային կառույցների հանդիմանանքին` կապված երկրում մարդու իրավունքների խախտումների, լրագրողների, բլոգերների նկատմամբ հալածանքների հետ»:

Քաղաքագետի դիտարկմամբ` այս ամենի ֆոնին Հայաստանը պահպանում է հարաբերական կայունություն: «Դա չի նշանակում, սակայն, որ հենց այդպես էլ մնալու է: Մենք ենթարկվում ենք մեր շուրջը կատարվող իրողությունների ազդեցությանը: Պետք է ուշադիր հետևենք իրադարձությունների զարգացմանը, լինենք զգույշ, կտրուկ քայլեր չկատարենք, փորձենք պահպանել առկա կայունությունը»,-շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել