Տարածաշրջանային

Ստամբուլում հարձակման ենթարկված հայ ընտանիքի գործով նոր մանրամասներ կան

4 րոպեի ընթերցում

Ստամբուլում հարձակման ենթարկված հայ ընտանիքի գործով նոր մանրամասներ կան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, թե Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ Դեմիջի ընտանիքի վրա հարձակման ժամանակ ընտանիքի անդամների դեմ կիրառվել է «խոզի կապանք»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Նրանց նկատմամբ «խոզի կապանք» չի կիրառվել, ձեռքերն ու ոտքերը կապված են եղել սովորական պարանով: Բերանները ևս փակած են եղել»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ որպես տեղի հայկական համայնք իրենք պետք է քննարկեն կատարվածը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավորը նաև հաստատել է, որ հարձակում իրականացնելու գործով ձերբակալված բոլոր կասկածյալները Հայաստանի քաղաքացի են:

Դեմիրջի ընտանիքի բարեկամներից մեկն «Ակոս»-ին հայտնել է, որ իրենք դեռևս չգիտեն Հակոբ Դեմիրջիի մահվան հստակ պատճառը: «Հարձակումից մեկ օր հետո նրա դին դիահերձարանից վերցրեցինք: Ոչ ոստիկանությունը, ոչ էլ որևէ մարմինը չի հաղորդում, թե որն է Հակոբ Դեմիրջիի մահվան պատճառը: Դա կարող ենք իմանալ միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո, սակայն այդ գործընթացը 1,5 ամիս կտևի»,- ասել է նա:

Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել և տանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար: Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին մահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսխցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:

Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.: Տեղեկությունը, որ ձերբակալվածների շարքում կան ՀՀ քաղաքացիներ, հաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: «Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում