Հայտնի են հունահռոմեական ոճի հայ ըմբիշների անունները, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի մարտի 8-13-ը Ռիգայում կայանալիք Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում առաջնությանը մասնակցելու համար հայտավորած կազմի ընտրության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոնԼևոն Ջուլֆալակյանը: Նա նշել է, որ այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ինչպես եղել է վերջին տարիներին, կմասնակցեն ամբողջական կազմով, սակայն նախորդ տարիների համեմատ որոշ փոփոխություններ կլինեն:

Մասնավորապես՝ առաջին անգամ աշխարհամասի գլխավոր ստուգատեսումՀայաստանը 66 կգ քաշային կարգումկներկայացնի Միհրան Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կնշեն նաև երիտասարդների աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանը (75 կգ), 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը:

Լ. Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, քանի որ նպատակաուղված պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:

Բացի նշվածներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85կգ), աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հիշեցնենք, որ այս օրերին հայ ըմբիշները Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ համատեղ հավաք են անցկացնում Երևանում: Հավաքը կշարունակվի մինչեւ փետրվարի 17-ը: Այնուհետեւ, իսկ փետրվարի 25-ին հավաքականի անդամները կմեկնեն Ստայկի, որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ կանցկացնեն նախապատրաստական վերջին փուլը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա