Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը լուրջ նշանակություն չունի. Թևան Պողոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևը լուրջ նշանակություն չունի, սակայն քաղաքական առումով կարող է «գլխացավանք» դառնալ հայկական կողմի համար: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված քննարկմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: «Այս բանաձևը չի կարող լուրջ նշանակություն ունենալ այն իմաստով, որ մենք ունենք հզոր բանակ, որն իր դիրքերում ամուր կանգնած է: Սակայն քաղաքական իմաստով սա կարող է «գլխացավանք» դառնալ: Ադրբեջանը կարող է նման բանաձևերով հանդես գալ այլ խորհրդարանական վեհաժողովներում, նույն ձևակերպումները տանել այլ հարթակներ, կարող են գրքեր տպագրել համապատասխան հղումներով ու ցույց տալ, որ հայկական կողմից դիրքորոշումը ճիշտ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը նման բանաձևերով հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակ չի հետապնդում: «Իրականում ես այն կարծիքին եմ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ տարբերակը համարում է ռազմական ճանապարհը: Իսկ նման բանաձևերով նրանք ընդամենը ցանկանում են հղումների դաշտ ստեղծել: Եթե մենք հիմա նրանց ասենք եկեք Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործենք, չեն համաձայնի, որովհետև դա նրանց չի հետաքրքրում: Նրանց ընդամենը հետաքրքրում են ձևակերպումները, որոնք հետագայում հնարավորություն կտան ռազմական գործողություններ սկսել»,- ասաց պատգամավորը:

Թևան Պողոսյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ն մերժեց Ռոբերթ Ուոլթերի հակահայկական զեկույցը՝ հիշեցնելով, որ զեկույցների քննարկումից առաջ եղել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որը հայկական կողմի արդյունավետ աշխատանքի արդյունք էր:

Հայերեն

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է