Life

Կարլ Լագերֆելդն զգեստներ կկարի օպերայի երգիչների համար

1 րոպեի ընթերցում

Կարլ Լագերֆելդն զգեստներ կկարի օպերայի երգիչների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը զգեստներ կկարի օպերային երգիչների համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, դիզայները կոստյումներ կստեղծի Փարիզի Բաստիլի օպերայի Brahms-SchՓnberg Quartet ներկայացման համար:

Լագերֆելդը խոստացել Է զգեստների դիզայնը կատարել Վիեննական սեցեսիոնի ոգով: Իր ծրագրի այլ մանրամասներ նա առայժմ չի հայտնել: Առաջնախաղը նախատեսված Է հուլիսի սկզբին:

Կարլ Լագերֆելդը գերմանացի մոդելագործ եւ լուսանկարիչ Է: 1974 թվականին հիմնել Է Karl Lagerfeld Impression սեփական առեւտրանիշը, համագործակցել Է Chloռ, Krizia, Charles Jourdan եւ Fendi ապրանքանիշերի հետ, 1983 թվականին դարձել Է Ֆրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում