Հայ քաղաքագետը Թուրքիան որակում է որպես ՆԱՏՕ-ի համար խնդիրներ առաջացնող երկիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Արա Պապյանը ռուս-թուրքական հարաբերություններում սրացում է կանխատեսում: Նա հակված է կարծելու, որ հակամարտությունը էսկալացիայի գնալու ավելի մեծ հավանակություն ունի, քան հակառակը: Արա Պապյանի դիտարկմամբ` այդ լարվածությունն առավել հավանական է, որ կարտահայտվի Սիրիայի օդային տարածքում` օդուժի բախումով: «Չեմ կարծում, որ կողմները համաձայնության կգան հատկապես Սիրիայի ու Ասադի հարցով, քանի որ երկու կողմերն էլ շահագրգռված են պատերազմով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա չի բացառում, որ ռուսների կողմից կօգտագործվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան: «Մեզ համար ցանկալի չէ նման զարգացումը, քանի որ ստիպված ենք լինելու ներքաշվել այս հակամարտության մեջ»,-նշեց Արա Պապյանը` հավելելով, որ այս պայմաններում միակ ելքը կմնա Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթգծի շահագործման շուրջ աշխատանքների մասին բարձրաձայնումը:

Անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանին հակամարտության հնարավոր սրումից կարող է հետ պահել փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է` Արա Պապյանը նկատեց, որ պատերազմ Թուրքիայի դեմ, չի նշանակում պատերազմ Թուրքիայի տարածքում: Իսկ ՆԱՏՕ-ի համաձայնագրով` ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա հարձակումն է ենթադրում հարձակում ՆԱՏՕ-ի վրա: «Բացի այդ` եթե Թուրքիայի գործողությունները ՆԱՏՕ-ն դիտարկի որպես հրահրում, հնարավոր է Թուրքիայի կողքին չկանգնի»,-ավելացրեց բանախոսը` հավելելով, որ ՆԱՏՕ-ն առանձնապես ձգտում չունի աջակցելու Թուրքիային, քանի որ այն ՆԱՏՕ-ի համար խնդիրներ առաջացնող երկիր է դարձել:

Արդյոք Ադրբեջանին ձեռնտու է ռուս-թուրքական հարաբերությունների սրումը, Արա Պապյանը փաստեց, որ Ադրբեջանը ստիպված է լինելու ընտրություն կատարել իր եղբայրական Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, ինչն էլ նշանակում է, որ ձեռտու չէ:

Հայերեն English

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է