Վրացագետը կանխատեսում է Հայաստանի դերի մեծացում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի տարում հնարավորություն ունենք խոսելու հայ-վրացական հարաբերությունների ավելի բարձր մակարդակի մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս վրացական իշխանություններն առավել պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու հարցում:Այս մասին «Արմենպրես»- ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:«Տարածաշրջանային վերջին զարգացումները նոր հնարավորություններ են բացում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Մասնավորապես, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը: Հատկապես ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դերը ևս կարող ենք տեսնել: Դրանով պայմանավորված՝ հետագայում հայկական գործոնը կմեծանա: Դա հավանական է, որովհետև Հայաստանը թե Ռուսաստանի, թե Վրաստանի համար վստահելի գործընկեր է»,-ասաց Ալիկ Էրոյանցը` ընդծելով, թե տարածաշրջանային զարգացումները ենթադրում են, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են սկսել համագործակցել նոր ձևաչափով, նոր ուղղություններով:

Ալիկ Էրոյանցի խոսքով՝ Վրաստանի գործող իշխանությունների քայլերում հայամետ մոտեցումները նկատելի են: Ինչպես գիտենք, վերջին տասնամյակում ուժեղացել էր թուրք-ադրբեջանական գործոնը, իսկ հայկական գործոնն ավելի ետ էր մղվել : «Սահակաշվիլիի իշխանության ժամանակ վարվում էր հենց պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականություն, ակնհայտ հակահայկականություն կար, և դա, կարծես, վրաց հասարակության մեջ ևս արմատավորվում էր: Ներկայում իրավիճակի փոփոխություն է նկատվում: Թուրք- ադրբեջանական գործոնի թուլացման պարագայում հարավորությունը մեծ է, որ հայկական գործոնը մեծանա»,-ավելացրեց վրացագետը:

Նա նկատեց, որ Արևմուտքը նույնպես շահագրգռված է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում: Քանի որ բազմաթիվ խնդիրներ, հակամարտություններ կան տարածաշրջանում, հետևաբար ոչ Արևմուտքին, ոչ Վրաստանին ձեռնտու չէ, որ շահերի բախումը տեղափոխվի վրացական դաշտ:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել