Սպորտ

«Միկա»-ն ոչ ոքի խաղաց «Ցխինվալ»-ի հետ

2 րոպեի ընթերցում

«Միկա»-ն  ոչ ոքի խաղաց «Ցխինվալ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միկա»-ն թբիլիսյան ուսումնամարզական հավաքի շրջանակում փետրվարի 3-ին ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի խաղադաշտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երեւանյան թիմի մրցակիցը Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ հորիզոնականում ընթացող «Ցխինվալ» թիմն էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Առաջին կեսի վերջին րոպեների հաշիվը բացեցին «Միկա»-ի ֆուտբոլիստները, Աշոտ Կարապետյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերգեյ Շումիլինը: Երկրորդ կեսում «Միկա»-ի օգտին նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Ալեքսեյ Կիսելյովը չկարողացավ անվրեպ իրացնել այն:

Հանդիպման 82-րդ րոպեին վրացի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:

«Միկա»-ն խաղադաշտ էր դուրս եկել հետեւյալ կազմով. Արսեն Բեգլարյան, Դմիտրի Կուդինով, Աշոտ Կարապետյան, Դմիտրի Չիստյակով, Միլոշ Կովաչեւիչ, Դմիտրի Լուշնիկով, Ալեքսեյ Կիսելյով, Յարոսլավ Պուզանով, Նիկիտա Դուբչակ, Ալեքսանդր Զայիկին, Սերգեյ Շումիլին:

Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկան Վարդան Մովսիսյանը, Արթուր Գրիգորյանը, Անտոն Ալտունինը:

Հաջորդ հանդիպումը երևանյան թիմը կանցկացնի փետրվարի 6-ին, որով էլ կավարտի իր առաջին ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում