Պատգամավորի համոզմամբ` ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցը կարելի է հայկական կողմի օգտին ծառայեցնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում տիրող ոչ թե հակահայկական, այլ ադրբեջանամետ տրամադրութուններն էին հակահայկական զեկույցի ընդունման հիմնական պատճառը: Սակայն, բացի այդ, կան նաև այլ միջազգային խնդիրներ, որոնք ազդում են ԵԽԽՎ-ում մթնոլորտի ձևավորման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«ԵԽԽՎ-ում հայկական կողմի վրա ճնշումները կանխատեսելի էին, քանի որ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ-ի անդամ, իսկ ադրբեջանամետ հայացքների հիմնական պատճառն Ադրբեջանի վարած խավիարային դիվանագիտությունն է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս ամենից ելնելով, Հայաստանն իր արտաքին բոլոր խողովակներով պետք է կարողանա Եվրոպայում կարծիք ձևավորել:

Անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ում հայ պատգամավորների կատարած աշխատանքին` Ալեքսանյանը նշեց, որ պատգամավորներն արել են հնարավոր ամեն ինչ, և նրանց աշխատանքը չէ զեկույցի ընդունման պատճառը: Նա նաև նշեց, որ բանաձևը ոչ մի իրավական հիմք չունի, սակայն կարող է որոշակի տեսակետ ձևավորել:

Ըստ պատգամավորի, Միլիցա Մարկովիչի կողմից պատրաստված հակահայկական զեկույցի ընդունումից հետո հայկական կողմը պետք է այնպես անի, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի օգտագործման շուրջ բանակցությունները գնան Արցախի հետ: Պատվիրակները պետք է գան ու տեսնեն փաստերը, իրավիճակը: Իսկ եթե չգան դա ևս կարելի է օգտագործել հօգուտ հայկական կողմի:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները: ԵԽԽՎ-ն «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին ջրից կանխամտածված զրկելու» զեկույցի հիման վրա բանաձեւ է ընդունել: Պատգամավոր Միլիցա Մարկովիչի (Բոսնիա Հերցեգովինա) կողմից պատրաստված զեկույցը, որն ի դեպ, այն կազմելուց առաջ նույնպես չէր այցելել ԼՂ, ԵԽԽՎ-ն ընդունել է 98 «կողմ» եւ 71 «դեմ» ձայներով:

Հայերեն English

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է