Սպորտ

Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում

1 րոպեի ընթերցում

Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է իսպանական «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իսպանական թիմի պաշտոնական կայքը:«Ռայո Վալեկանո»-ն նախապատրաստվում է Լա Լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի «Դեպորտիվո»-ի հետ խաղին:Հունվարի 30-ին «Ռայո Վալեկանո»-ի խաղացողները կհանգստանան: Հաջորդ մարզումը նախատեսված է կիրակի օրը:

«Դեպորտիվո»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին:

Հունվարի 29-ի երեկոյան «Ռայո»-ի պաշտոնական կայքը հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի տեղափոխությունը: Օզբիլիսը մինչև այս մրցաշրջանի ավարտը Ստամբուլի «Բեշիքթաշ»-ից վարձավճարով տեղափոխվել է իսպանական ակումբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում