Սարսանգի ջրամբարի ռեսուրսների բաշխման հարցով Ադրբեջանը պետք է բանակցի բացառապես ԼՂՀ-ի հետ. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարսանգի ջրամբարի ռեսուրսներից Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ջուր հատկացնելու հարցը պետք է լինի բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև բանակցության խնդիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ արտահայտեց պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` այդպիսի բանաձևերը պարտադիր կիրառման ուժ չունեն, սակայն չի կարելի նաև դրանք արհամարհել: «Մենք իրողությունը պետք է խորն ուսումնասիրենք ու անենք այն, ինչն ըստ էության միշտ փորձել ենք անել: Հայկական կողմը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն այդ ջրային ռեսուրսների միակ տերն է, պետք է միջազգային հանրությանը ներկայացնի իր սկզբունքային դիրքորոշումը: Ցանկացած խնդիր կարելի է լուծել միայն երկկողմ բանակցությունների արդյունքում: Եթե ադրբեջանական կողմը ցանկություն ունի օգտվելու այդ ջրային պաշարներից իր համար նախընտրելի ժամանակաշրջանում, ԼՂՀ-ն դեմ չի գնա այդ խնդրի քննարկմանը: Եթե այդ քննարկումները տեղի ունենան երկու պետությունների` ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև, ես կարծում եմ, կընտրվի լուծում, որը նման իրողությունների պարագայում շահավետ կլինի երկու երկրների ժողովուրդների համար»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Իսկ եթե Ադրբեջանը չգնա այդ քայլին միայն նրա համար, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նշանակում է Ադրբեջանը հրաժարվում է իր իսկ առաջ տարած բանաձևից:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը: Կողմ քվեարկեց 98, դեմ` 71 պատգամավոր: Զեկույցի նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր 40 պատվիրակ:

Հայերեն English

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է