Սպորտ

«Բեշիքթաշ»-ի երկրպագուները Արաս Օզբիլիսին նվիրված տեսանյութ են պատրաստել

1 րոպեի ընթերցում

«Բեշիքթաշ»-ի երկրպագուները Արաս Օզբիլիսին նվիրված տեսանյութ են պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Բեշիկթաշ» ակումբի երկրպագուները տեսանյութ են պատրաստել՝ նվիրված թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բարի գալուստ «Բեշիկթաշ» Արազ Օզբիլիս» խորագիրը կրող տեսանյութում թուրքական ակումբի երկրպագուները ներկայացրել են հայ կիսապաշտպանի կարիերայի լավագույն գոլերի տասնյակը: Տեսանյութում ներկայացված են Արաս Օզբիլիսի հեղինակած գոլերը Կրասնոդարի «Կուբան»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում