Ադրբեջանը չի ցանկանում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում հակահայկական զեկույցների ներառումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում ուղիներ փնտրել և փոխզիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ադրբեջանն այդ զեկույցների պատրաստման գործում մեծ դեր է խաղացել, իսկ սա խոսում է այն մասին, որ այդ երկիրը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ չի ցանկանում գտնել: Նրանք հասկացել են, որ չեն կարող ռազմական ճանապարհով հարցը կարգավորել, ուստի փորձում են պատերազմ վարել այլ հարթակներում՝ ոչ պատերազմական մեթոդներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն իր նպատակների համար օգտագործում է տարբեր հարթակներ, այդ թվում նաև ԵԽԽՎ-ն: «Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև ԵՄ հարթակը, ՄԱԿ-ի հարթակը՝ Հայաստանի նկատմամբ որևէ հաջողություն գրանցելու համար: Երբեմն դա նրանց մոտ ստացվում է, երբեմն էլ չի ստացվում»,- նշեց Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, որը նախաձեռնել է այդ խաղը, այս պահին արդեն գոյություն չունի: «Ադրբեջանն այս պահին լրիվ այլ պետություն է: Այդ երկրում շատ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Եվ տարբեր հարթակներում հակահայկական քայլեր ձեռնարկելը, տարբեր զեկույցների ներառումն Ադրբեջանին չեն կարող օգնել Հայաստանի նկատմամբ հաջողություն գրանցել: Ադրբեջանը հիմա բոլորովին այլ պետություն է, և սա շատ կարևոր է հասկանալ ու գիտակցել»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայերեն English

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է