Կարծիքներ

Իրանի նկատմամբ եղած պատժամիջոցների չեղարկումը Հայաստանի համար լուրջ հնարավորություններ է ստեղծվում

2 րոպեի ընթերցում

Իրանի նկատմամբ եղած պատժամիջոցների չեղարկումը Հայաստանի համար լուրջ հնարավորություններ է ստեղծվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ եղած պատժամիջոցների չեղարկումը լուրջ գործոն կարող է լինել Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

«Դեռևս 2010-թվականին կանխատեսվում էր, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն, և նրա արածաշրջանային նշանակությունը կավելանա: Հայաստանի համար լուրջ հնարավորություններ են ստեղծվում, խոսվում է ազատ առևտրի գոտու մասին, բայց միևնույն ժամանակ մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք: Իրանը յուրովի իսլամական երկիր է, ունի առաջատար դիրքեր տարբեր ոլորտներում, նանոտեխնոլոգիաների, միջուկային ծրագրերի ուղղությամբ: Իրանի հետ հարաբերություններում մենք պետք է փորձենք գիտատար ապրանքներով հանդես գալ: Միայն գյուղատնտեսական ապրանքներով մենք շատ մեծ հաջողությունների չենք հասնի»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` նույնը վերաբերում է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին: Գագիկ Հարությունյանի կարծիքով` եթե Հայաստանի տնտեսությունը նոր որակ չստանա, ապա հարաբերությունները գործընկեր պետությունների հետ նոր որակ ևս չեն ստանա: Անդրադառնալով Հայաստանը որպես տարանցիկ երկիր դիտարկելու քննարկումներին` Գագիկ Հարությունյանը նշեց, որ դա մտահոգում է Ադրբեջանին ու Թուրքիային: Վերջիններս փորձելու են ինչ-որ ձևով հակադրել ստեղծված իրավաիճակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում