Քաղաքականություն

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության ձևաչափը հայտնի կլինի առաջիկայում

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության ձևաչափը հայտնի կլինի առաջիկայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը շարունակում են քննարկել հետագա համագործակցության ձևաչափը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: «Համագործակցության վերաբերյալ քննարկումներ ընթանում են, սակայն վերջնական լուծումներ դեռ չկան: Եվ միայն առաջիկա քննարկումները հնարավորություն կտան ավելի հստակ ասել, թե ինչ ձևաչափով կլինի այդ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մինասյանը:

Պատգամավորը հավելեց, որ համագործակցության տարբեր հնարավորություններ կան: «Ես չեմ բացառում, որ տարբեր կուսակցություններ կօգտագործեն այդ տարբեր հնարավորությունները: Իսկ թե քանիսը կլինեն դրանք` մեկը, երկուսը, թե երեքը, կորոշվի ապագայում: Իսկ այդ համագործակցությունը կլինի կոալիցիայի, թե մեկ այլ ձևաչափով, դուք կիմանաք առաջիկայում»,- ընդգծեց ՀՀԿ ԳՄ անդամը:

Նա նաև հավելեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, դրանց հետևանքով Հայաստանի համար առաջ եկող մարտահրավերներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում