Նավթի գների կտրուկ անկումը Ադրբեջանում ստեղծել է տնտեսական ու քաղաքական բարդ իրավիճակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գների կտրուկ անկումը Ադրբեջանում ստեղծել է բավականին բարդ իրավիճակ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Տնտեսական առումով, սկսվում է Միլի Մեջլիսի արտահերթ նստաշրջանը, որը՝ ըստ հայտարարված օրակարգի, պետք է քննարկի տնտեսական խնդիրներ, մասնավորապես, այս տարվա բյուջեի էական կրճատում, արտահանող կապիտալի նկատմամբ պատժամիջոցների սահմանում: Սա սովորաբար ընդամենը կարճաժամկետ դրական ազդեցություն է ունենում որևէ երկրի համար, իսկ երկարաժամկետ առումով կարող է միայն վնասներ բերել, որովհետև դա ուղղակի խնդիրներ է առաջացնում օտարերկյա ներդրողների համար: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը կարճաժամկետ խնդիրները լուծելու տեսանկյունից մի կողմ է թողնում իր տնտեսական զարգացման հեռանկարները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ Ադրբեջանում իրավիճակը բարդ է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով: «Այն մեծ գնաճը, որ այսօր առկա է Ադրբեջանում, առաջացնում է հուզումներ երկրի տարբեր հատվածներում: Վերլուծաբաններից մեկը շատ հետաքրքիր զուգադիպություն էր նկատել, որ հատկապես այդ հուզումները ավելի ակտիվ են Ադրբեջանի սահմանամերձ տարածաշրջաններում: Ես չեմ բացառում, որ այս սոցիալական հուզումները ցայտուն դրսևորում ստանա այն տարածքներում, որտեղ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն են բնակվում»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Նա նաև հավելեց, որ Իրանն էլ իր հերթին փորձելու է պաշտպանել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների այն հատվածին, որոնք շիայականություն են դավանում և այդ պատճառով ճնշումների են ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Հայերեն English

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է