Սպորտ

«Ալ Ռաեդ»-ը պաշտոնապես ներկայացրել է Մարկոս Պիզելլիին

1 րոպեի ընթերցում

«Ալ Ռաեդ»-ը պաշտոնապես ներկայացրել է Մարկոս Պիզելլիին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ» ակումբը տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակում պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշատպան Մարկոս Պիզելլիին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է արաբական ակումբի թվիթերյան էջը: Պիզելլիի հետ միասին ներկայացվել են նաև թիմը համալրած ևս մի քանի նորեկներ:

Ասուլիսից հետո Մարկոսն«Ալ Ռաեդ»-ի կազմում անցկացրել է առաջին մարզումը:

«Ալ-Ռաեդ»-ը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո 14 թիմերի մեջ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Հունվարի 28-ին «Ալ-Ռաեդ»-ն առաջնության հերթական տուրում ընդունելու է «Ալ-Շաբաբ»-ին:

Մարկոսը երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը ղազախական «Ակտոբե»-ի հետ, քանի որ վերջինիս տարեկան բյուջեն կրճատվել էր և ակումբն ի վիճակի չէր վճարել թիմի մի քանի լեգեոներների բարձր աշխատավարձը: Հայտնի է, որ Մարկոսը տարեկան ստանում էր 750 հազար դոլար աշխատավարձ: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Ալ-Ռաեդ»-ում ՀՀ ընտրանու կիսապաշտպանիտարեկան աշխատավարձը կհասնի 450 հազար դոլարի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում