Կարծիքներ

Վրաստանում ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները խնդիրներ կառաջացնեն հայ համայնքի համար

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները խնդիրներ կառաջացնեն հայ համայնքի համար

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում պառլամենտական ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ են արվում: Հիմք ընդունելով 2012 թ. Սահամանադրական դատարանին ներկայացված հայցը՝ երկրում որոշել են ի մի բերել ընտրաշրջանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Դեռևս 2012 թ. Վրաստանի Սահմանադրական դատարան հայց էր ներկայացվել, որ երկրում կան ընտրաշրջաններ, որտեղ ներկայացված է 6000, իսկ մի այլ ընտրաշրջանում 150 000 ընտրող: Սահմանադրական դատարանն այս փաստն համարեց հակասահմանադրական, և որոշվեց կազմել միջին ընտրաշրջան, որը պետք է բաղկացած լինի 47500 հոգուց»,- ասաց վրացագետը:

Մելիքյանը նշեց, որ օրենսգրքում կատարվող փոփոխությունները լուրջ խնդիրներ կստեղծեն հայ համայնքի համար: Օրենսդրական փոփոխությունների համաձայն, Նինոծմինդայի և Ախալքալաքի ընտրաշրջանները միավորվելու են, իսկ Ախալքալաքի 17 գյուղ միավորվելու է Բորժոմիին. դա նշանակում է, որ հայ համայնքից կարող է առաջադրվել մեկ պատգամավոր:

«Այդ ամենը դժգոհություններ է բարձրացրել Ջավախքում, դրա մասին խոսում են պագամավորները, ինքնակառավարման մարմինների ղեկավարությունը: Հայկական համայնքը կարող է օգտագործել Վենետիկի հանձնաժողովի առաջարկները»,- ասաց վրացագետը՝ հավելելով, որ հանձանժողովն առաջարկել էր Վրաստանում փոփոխությունների չենթարկել էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում