Կարծիքներ

Պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանի դերն Իրանի համար ավելի է մեծացել

1 րոպեի ընթերցում

Պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանի դերն Իրանի համար ավելի է մեծացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումը ստեղծում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, որտեղ Հայաստանի համար լրջագույն հնարավորություններ են բացում: Գնահատականը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանինն է: Նրա գնահատմամբ` Հայաստանը շարունակելու է լինել կապող օղակ Արեւմուտքի եւ Իրանի միջեւ, եւ մեր երկիրը կարող է գրանցել լուրջ զարգացում: Ըստ Պապյանի՝ միայն հուսալը, որ փոփոխություններ են կատարվելու` քիչ է, նաեւ պետք է այդ առնչությամբ աշխատանք կատարել և ոչ միայն պետական, այլեւ բիզների մակարդակում:

«Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու արդյունքում Հայաստանի դերը կմեծանա, քանի որ Իրանի համար դեպի Արեւմուտք տանող ամենահարմար ճանապարհը Հայաստանն է: Հայաստանի համար, բացառիկ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որից անհրաժեշտ է օգտվել»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Պապյանը:

Հունվարի 16-ի երեկոյան Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հանել ենԻրանի դեմ գործող պատժամիջոցները: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կատարվածը անվանել է Իրանի ժողովրդի հաղթանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում