Սպորտ

Մարկոսը կարիերան շարունակելու է արաբական «Ալ-Ռաեդ»-ում

1 րոպեի ընթերցում

 Մարկոսը կարիերան շարունակելու է արաբական «Ալ-Ռաեդ»-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանՄարկոս Պիզելլինկարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Ռաեդ» ակումբում:Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդում է արաբական ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:«Ալ-Ռաեդ»-ը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո 14 թիմերի մեջ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Հունվարի 28-ին «Ալ-Ռաեդ»-ն առաջնության հերթական տուրում ընդունելու է «Ալ-Շաբաբ»-ին:

Մարկոսը երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը ղազախական «Ակտոբե»-ի հետ, քանի որ վերջինիս տարեկան բյուջեն կրճատվել էր և ակումբն ի վիճակի չէր վճարել թիմի մի քանի լեգեոներների բարձր աշխատավարձը: Հայտնի է, որ Մարկոսն ամսական ստանում էր գրեթե 80 հազար դոլար աշխատավարձ:

Միաժամանակ ավելի վաղ նշվում էր, որ Մարկոսը կարիերան շարունակելու տարբերակներ ունի Ղազախստանում, Ռուսաստանում, Պորտուգալիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում