Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը քայլեր է ձեռնարկում եվրոպացի պատգամավորներին համոզելու համար, որ վեհաժողովի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների ընդունումը կարող է վտանգավոր լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: «Այդ զեկույցները պատվիրել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը: Երբ առաջին անգամ դրանք շրջանառության մեջ դրվեցին, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի եվրոպացի պատգամավորներին համոզենք, որ դրանք կարող են վտանգավոր լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի համար: Եվ մինչ այս պահն էլ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ այդ երկու զեկույցներն էլ կազմվել են ԵԽԽՎ կանոնակարգի խախտումներով, քանի որ դրանցում պահպանված չէ հավասարակշռությունը: «Դրանք կողմնակալ զեկույցներ են: Երկու զեկույցներում էլ հավասարակշռությունը պահպանված չէ: Զեկուցողները չեն այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչը ԵԽԽՎ կանոնակարգի պահանջն է»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նա նաև հավելեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ ԵԽԽՎ-ն այդ մանդատը չունի, ուստի հատկապես Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խորագրով զեկույցը ԵԽԽՎ-ում քննարկման առարկա չի կարող դառնալ:

Հայերեն English

35 տարվա վստահություն. IDBank-ը տոնում է հաճախորդների հետ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել է, որ COP17–ը Երևանում չափազանց լավ է կազմակերպվել

Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. Լավրով

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում Արևելք–Արևմուտք կապերի համար. Տոկաև

Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ

Շիրակում 5 ծրագրի համար կհատկացվի ավելի քան 144 մլն դրամ

ՀՀ ՊՆ փոխնախարարն ու ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենը քննարկել են մի շարք հարցեր

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Գեղարքունիք գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին և տարածքի պատմական գերեզմանոցը