Արա Պապյանը ռուս-թուրքական լարված հարաբերություններից օգտվելու հնարավորություններ է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի լարված հարաբերությունները հիանալի հնարավորություն են Հայաստանի համար իր շահերն առաջ տանելու առումով: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Սա հիանալի հնարավորություն է Հայաստանի համար ռուսական շրջանակներում մեր շահերի և իրավունքների մասին բարձրաձայնելու համար, ինչը շատ դժվար է, բայց հնարավոր: Սա հնարավորություն է, որից պետք է օգտվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պապյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է բարձրաձայնել, որ միայն քրդական գործոնը չէ, որը հիմա Ռուսաստանն օգտագործում է Թուրքիայի դեմ, կա նաև հայկական հարցը: «Այո, քրդերն ապրում են և «դե ֆակտո» տնօրինում են այդ տարածքը, սակայն «դե յուրե» դա մերն է: Կարելի է փոխադարձ ինչ-որ ընդունելի տարբերակ գտնել: Կարելի է գտնել մի տարբերակ, որ երբ հետագայում, օրինակ, ինչ-որ քրդական պետություն ստեղծվի կամ համաշխարհային կառավարման ինչ-որ ձև ստեղծվի, հայերի շահերն այդտեղ ևս հաշվի առնվեն: Եթե դու չես հնչեցնում, քո պահանջը չես դնում, իսկ կողքինները չեն իմանում, որ դու ինչ-որ բաներ ունես, որի վրա կարող ես քո իրավունքները խարսխել, ոչինչ էլ չի կարող լինել»,- ընդգծեց քաղաքագետը:

Նա նշեց, որ յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է տեսնի, թե ինչ նոր հնարավորություններ են բացվում, որից կարելի է ինչ-որ ձևով օգվել և ներկայացնել Հայաստանի շահերը:

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են, երբ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկելԹուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւ Թուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական ջոկատի հրամանատարը գնդակահարել է կատապուլտվելով ինքնաթիռից դուրս նետված օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»:

Հայերեն English

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ