Ղազախ փորձագետը նպատակահարմար չի համարում ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի հիմնումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության համար առաջիկա տարին լինելու է դժվարին, հետեւաբար անհրաժեշտ է համապատասխան վերլուծություններ կատարել, որպեսզի միությունը տնտեսական աճ գրանցի: Գնահատականը ղազախական «Նուր Օտան» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Տելնովինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած տեսակամուրջի ժամանակ Տելնովն ասաց, որ կան լավ ու օբյեկտիվ նախադրյալներ, որպեսզի ԵԱՏՄ-ն դառնա միջազգային լուրջ խաղացող եւ ազդեցություն ունենա տնտեսական փոփոխությունների վրա:

«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միությունն ավելի զարգանա: Այս առումով շատ կարեւոր է ոչ միայն ենթակառուցվածքների ապահովումը, այլեւ դրանք տեխնիկապես հագեցնելը»,- ասաց Տելնովը` հավելելով, որ շատ կարեւոր է, որպեսզի միությունն ավելի սերտ կերպով համագործակցի Չինաստանի հետ:

«Այս առումով շատ նպաստավոր կլինի չինական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաեւ ԵԱՏՄ երկրների վրա»,- ասաց Տելնովը` հավելելով, որ Ղազախստանը Չինաստանի հետ համագործակցության լուրջ փորձ ունի: Ստորագրված են մի քանի տասնյակ փաստաթղթղեր ու համաձայնագրեր, մի քանի տասնյակ չինացի գործարարներ արդեն ներդրումներ են կատարում Ղազախստանում: «Ղազախստանը պատրաստ է իր փորձը կիսել անդամ պետությունների հետ: Ինչ վերաբերում է միասնական արժույթին, ապա չեմ կարծում, որ ներկա դրությամբ դա նպատակահարմար է: Միությունը կարող է ունենալ տարբեր արժույթներ, սակայն դա չէ կարեւորը: Կարեւորը համագործակցությունն է»,- ասաց նա:

ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսեւն էլ շեշտեց, որ հաշվի առնելով արժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններն ու այն խնդիրները, որ առկա է Եվրամիությունում միասնական արժույթի հետ կապված, ապա ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի հիմնումը նպատակահարմար չէ:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին