Հասարակական

Սուր շնչառական վարակով բուժում ստացող հիվանդների թիվը 855 է

1 րոպեի ընթերցում

Սուր շնչառական վարակով բուժում ստացող հիվանդների թիվը 855 է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկա դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակներով պայմանավորված 855 հիվանդ է բուժում ստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի փոխանցմամբ, նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարար Արմեն Մուրադյանի մշտական ուշադրության կենտրոնում:

«855 հիվանդների թվում կան նաեւ հղիներ եւ երեխաներ: Հղիների թիվը 101-ն է, երեխաներինը` 672-ը: 855 հիվանդից 177-ի մոտ հաստատվել է H1N1տիպի վարակ: Ծանր հիվանդների թիվը 11-ն է, որոնք այս պահին վերակենդանացման բաժանմունքում են եւ նրանց միացված են շնչառական ապարատներ: Նրանցից 4-ի մոտ հաստատվել է H1N1տիպի վարակ»,- ասաց Վահան Պողոսյանը` հավելելով, որ խուճապի մատնվելու կարիք չկա:

«Հասարակության շրջանում խուճապի մատնվելու խնդիր չկա: Առողջապահության նախարարության հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը իրավիճակը պահում է հսկողության ներքո»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով մահվան դեպքերին, Վահան Պողոսյանն ասաց, որ 2015 թվականի վերջում գրանվել է H1N1վիրուսով պամանավորված մահվան 3 դեպք, եւս 3 դեպք գրանցվել է այս տարվա սկզբին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում