Քաղաքագետը կանխատեսում է լարվածության նոր աճ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային զարգացումների ներկայիս փոփոխությունները հանգեցրել են մի վիճակի, երբ, փաստորեն, Երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում, բայց մոդելը մի փոքր այլ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը շեշտում է, որ ռազմաճակատների ուղղակի բախումներ այլևս չեն լինի, դրանց փոխարինելու են եկել երրորդ երկրներում առկա պատերազմները, որոնցում ներգրավված են մի քանի երկրներ: Այս ֆոնին մտահոգիչ է նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների լարվածությունը: Քաղաքագետը դա անվանում է արկածախնդրություն` հավելելով, որ Իրանի հետ հարաբերությունները խզելով՝ Սաուդյան Արաբիան մտադիր էր ԱՄՆ-ին թույլ չտալ ավելի մերձենալ Իրանի հետ եւ դառնալ Նահանգների երկարաժամկետ դաշնակիցը: «Իրականում այս քաղաքականությունը վնասում է Սաուդյան Արաբիայի շահերին: Սակայն չեմ կարծում, թե ներկա դրությամբ կա նախանշան, որ այս ուղեգիծը կփոխվի: Կարծում եմ, այս լարվածությունը նոր երանգավորում ու նոր զարգացումներ կունենա»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ դժվար է կանխատեսում անել, թե տարածաշրջանում ինչ զարգացումներ կլինեն:

Այս առումով տարածաշրջանի համար վտանգավոր են նաեւ Իրան-Թուրքիա հարաբերություններում առկա հակասությունները, որոնք Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ավելի են խորանում եւ լարվում:

Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հասել են լարվածության գագաթնակետին, երբ Թեհրանում ամբոխը հարձակվել է Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են եւ երկրներն իրենց ուժն ու սպառազինությունը սկսել են առավել ուժգին կերպով ցուցադրել Եմենում:

Հայերեն English

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր