ՏՏ ոլորտի համար 2016թ.-ը կլինի մասշտաբային ծրագրերի տարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար 2015թ. հրաշալի տարի է եղել: Ոլորտն արձանագրել է 20 տոկոսանոց աճ: Հատկանշական է այն հանգամանքը, որ ոլորտում 60 նորաստեղծ կազմակերպություններ են ձևավորվել: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: «Այս տարին հատկանշական էր նաև այն առումով, որ Հայաստանը գրվեց աշխարհի քարտեզի վրա: Ինքներդ գիտեք՝ մի շարք հայկական արտադրանքներ, լուծումներ, որոնք համարվում են լավագույններն աշխարհում: Ինչպես այսօր նշել է նաև հանրապետության Նախագահը, մասնավոր հատվածի դերը շատ կարևոր է երկրի ընդհանուր տնտեսության զարգացման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է ողջ տնտեսության շարժիչ ուժը, որը նաև ապագայում լինելու է Հայաստանի մրցակցային առավելությունը: «2016թ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համար կլինի մասշտաբային ծրագրերի տարի: Այդ ծրագրերն իրականացվելու են պետություն-մասնավոր համագործակցության սկբունքի հիման վրա: Ինչպես նշել է հանրապետության Նախագահը, պետությունն այս նախագծերում իր լուրջ մասնակցությունը կունենա, որովհետև հավասարակշռված երկարաժամկետ քայլերով մենք կարող ենք արձանագրել ավելի ու ավելի մեծ հաջողություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակեց Ենգիբարյանը:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում