Գաբրիել Ղազարյանը սպորտային տարին հաջողված է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հաջողված է համարում 2015 թվականը սպորտի բնագավառում՝ նշելով, որ երկիրն ունեցել է մի շարք նվաճումներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախարարը նշեց տարվա ամփոփիչ ասուլիսում՝ ավելացնելով նաև, որ գլխավոր գնահատականը, սակայն, տալու է հանրությունը:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ նախարարը նշեց, որ կառավարության ֆինանսավորմամբ հանրապետության բազմաթիվ սպորտային մարզադպրոցներ ստացել են անհրաժեշտ գույք, իսկ ծրագիրը 2016-ին կրելու է շարունակական բնույթ:

Խոսելով ֆեդերացիաների հետ համագործակցության մասին՝ նախարարն ասաց, որ ձևավորվել է սերտ փոխգործակցություն, իսկ ֆեդերացիաների գործունեության շուրջ առկա է նկատելի առաջընթաց: «Օրինակ, թենիսի առաջնությունն այս տարի անցկացվել է Գյումրիում, ինչը մեծացրել է այդ մարզաձևի մասսայականացումը: Յուրաքանչյուր ֆեդերացիա իր աշխատանքն է կատարում. գտնում եմ, որ թերացումները պարզապես չստացվելու արդյունք են: Մի շարք ֆեդերացիաներ մեծ առաջընթաց են գրանցել, օրինակ՝ մարմնամարզության, լողի, հրաձգության: Մասնավորապես, մարմնամարզությունում արդեն իսկ ունենք Ռիո-2016-ի՝ Օլիմպիական խաղերի մեկ վարկանիշ: Հույս ունենք, որ այս սպորտաձևում կունենանք ևս երկու վարկանիշ: Ակնկալվում է լողում ևս ձեռք բերել մեկ վարկանիշ: Չեմ ցանկանում տարանջատել, իսկ Ֆեդերացիաների աշխատանքների լավագույն գնահատականներն արդյունքներն են»,- ասաց նախարարը:

Միաժամանակ, նա նշեց, որ գալիք տարում ֆեդերացիաներին հատկացվելիք ֆինանսաավորումը չի փոխվելու, նախարարության մի շարք ծրագրերի համար կառավարության հատկացվելիք գումարը, սակայն ավելացել է:

Գաբրիել Ղազարյանը ձեռքբերումների շարքին է դասում նաև Երևանում կիսամարաթոնի անցկացումը, որը ևս կրելու է շարունակական բնույթ: Նախարարը խոստացավ հետագայում շտկել կիսամարաթոնի ընթացքում արձանագրված թերությունները, իսկ միջոցառումը վերածել մարաթոնի:

2015 թվականին պետական աջակցության ծրագրում ընդգրկված 32 մարզական ֆեդերացիաներն անցկացրել են ՀՀ93 առաջնություն, 127 ուսումնամարզական հավաք, մասնակցել են Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և միջազգային 147մրցաշարարերի: 2015-ին ՀՀ հավաքական թիմերի մարզիկները 12 մարզաձևերից (ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշարմարտ, թաեքվանդո, ձյուդո, հրաձգություն, բռնցքամարտ, ծանրամարտ, շախմատ, սամբո, ուշու, մարմնամարզություն, հեծանվային սպորտ) աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 37 ոսկե, 45 արծաթե և 56 բրոնզե մեդալ, ընդհանուր հաշվարկով 138 մեդալ: Աշխարհի չեմպիոն է դարձել հունահռոմեական ըմբշամարտից Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի չեմպիոն՝ Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտից և Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյից, Արթուր Թովմասյանը դարձել է մարմնամարզությունից Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով