Երջանիկ եմ «Բորուսիա»-ում և ցանկանում եմ առավելագույննն անել թիմի համար. Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երջանիկ է գերմանական թիմում և ցանկանում է առավելագույնն անել թիմի համար: «Ես «Բորուսիա»-ի մի մասնիկն եմ և ուրախ եմ դրա համար: Ուզում եմ առավելագույնն անել թիմի համար: Փորձում եմ ցուցադրել այն խաղը, որը բոլորն սպասում են ինձնից, և այս տարի կարծես ավելի մոտ եմ դրան. գոլեր եմ խփում, գոլային փոխանցումենր կատարում ու շատ ուրախ եմ դրա համար:Այս պահին ամեն ինչ լավ է, սակայն դա բավարար չէ. պետք է շարունակեմ աշխատել, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ ու փոխանցումներ կատարեմ, ինչն օգտակար կլինի թե՛ ինձ, թե՛ թիմի համար։ Կարող եմ ինձ բավարարված զգալ ամենօրյա աշխատանքից հետո»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Մխիթարյանը:

Միաժամանակ, ՀՀ ընտրանու ֆուտբոլիստը նշել է, որ ակումբում ունեն նոր մարզիչ՝ նոր փիլիսոփայությամբ ու խաղաոճով, ուստի փորձում են անել այն ամենն՝ ինչ մարզիչը պահանջում է: «Ուրախ ենք, որ կարողանում ենք այդ ամենը լավագույնս կատարել։ Մեր նպատակն է պայքարել Բունդեսլիգայի լավագույն եռյակում գտնվելու համար, որպեսզի որակավորվենք Չեմպիոնների լիգային, քանի որ բոլորս էլ գիտենք՝ այդ մրցաշարն ավելի լավն է, քան Եվրոպա լիգան։ Իսկ Չեմպիոնների լիգա դուրս գալու դեպքում կպայքարենք որքան հնարավոր է ավելի առաջ գնալու համար»,- ասել է Մխիթարյանը:

Միաժամանակ, գերմանական Sportal.de-ն հայտնել է, որ դորտմունդիցները պատրաստվում են մինչ 2019 թվականը երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը, որն ավարտվում է 2017 թվականին: Նախատեսվում է նաև, որ Հայաստանի ընտրանու կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը ներկայիս 5,5 մլն եվրոյից կհասնի 7,5 մլն-ի:

Հայերեն English

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար