Ադրբեջանը ձգտում է ձախողել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը ձախողելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ընդգծելով, որ Ալիևի գործողություններն այդ մասին են վկայում:«Տապալել բանակցային գործընթացը. այսպիսի խնդիր է իր առջև դրել Ալիևը: Անցած մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները երկու խնդիր են փորձում լուծել: Նախ այնպես անել, որ այդ հանդիպումը չկայանա, երկրորդ` կայանալու պարագայում փոխել հանդիպման օրակարգը: Խոսել ոչ թե խնդրի կարգավորման ուղիների, այլ սահամանում իրավիճակը վերահսկելի դարձնելու մասին»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Ալիևը, կարծես, բանակցային գործընթացի հարցն իր համար փակ է համարում: Նա այլևս չի զբաղվում բանակցային գործընթացով, դրան վերաբերող բոլոր հարցերն ուղղորդել է դեպի Ադրբեջանի պաշտպանության նախարար: Նպատակ է դրված ռազմական ճանապարհով ամեն ինչ անել, որ այդ բանակցությունները տեղի չունենան: «Ալիևը հասկացել է, որ ոչ բանակցություների միջոցով, ինչպես նաև ռազմական ճանապարհով չի կարող արդարացնել բոլոր այն սպասումները, որ ձևավորել է իր հասարակության շրջանում: Այն խոստումները, որոնք տրվել են իր կողմից, անիրականանալի են: Եվ ահա այդ խոստումների միջոցով իշխանությունն ամրապնդած Ալիևը փորձում է ժամանակ շահել»,-ավելացրեց փորձագետը: Ըստ նրա՝ եթե չկա բանակցությունների գնալու պատրաստակամություն, ապա սրանով հանդերձ կայանալիք հանդիպումից սպասելիքները միանգամայն նվազում են: Նրա խոսքով, այս փուլում ամենամեծ ձեռքբերումը, որ կարելի է ակնկալել, սահմանային իրավիճակի հանդարտեցումն է:

Անդրադառնալով ամերիկացի պատգամավորների առաջարկներին` ուղղված սահմանային լարվածության նվազմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ամեն ինչ գալիս և հանգում է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը: «Եթե նա մերժում է մինչ օրս բոլոր մեխանիզմների կիրառումը, իրական ծրագրերը, որոնք ուղղված են սահմանամերձ բնակիչների անվտանգությանը, կարծում եմ` այսօր էլ Ադրբեջանում որևէ բան չի փոխվել և այդ մերժողականությունը շարունակվելու է: Վերջին շրջանում նկատում ենք, որ քննարկումները սահմանափակվում են Հայաստան -Միսնկի խումբ ֆորմատով: Ադրբեջանն ամեն ինչ հերքում է, ամեն ինչից հրաժարվում է և որևէ կերպ չի փորձում նպաստել խաղաղ կարգավորմանը»,-հավելեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է համանախագահների աշխատանքին, ապա քաղաքագետը նշեց, որ այն գովելի է: Համանախագահները կարողացան հասնել նրան, որ այդ հանդիպումը կայանա: Ըստ քաղաքագետի` հասկանալի է, որ նրանց գործիքակազմն այնքան էլ մեծ չէ, չեն կարող լուրջ ճնշումներ գործադրել հակամարտող կողմերի վրա: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ դա կարող են անել համանախագահող երկրները` ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, որոնք ունեն բոլոր մեխանիզմները Ադրբեջանի ռազմական ակտիվությունը զսպելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հայերեն English

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել