1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: