Սպորտ

Ըմբիշ Յուրի Պատրիկեևը շարք է վերադարձել

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Յուրի Պատրիկեևը շարք է վերադարձել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր Յուրի Պատրիկեևը վերսկսել է մարզումները հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Յուրի Պատրիկեևի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը:

36-ամյա ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից:

Լուսանկարը` armenianow.com-ի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում