Զինված հանցախմբի վնասազերծմամբ Հայաստանում աղետ է կանխվել. Հունան Պողոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանըկարծում է, որ Հայաստանի բնակչությունն առիթ կունենա հասկանալու, թե ինչ աղետ է կանխարգելվել Նորք-Մարաշում նոյեմբերի 25-ին հանցավոր խմբի հայտնաբերման շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փոխոստիկանապետը խոսեց դեկտեմբերի 14-ին` լրագրողների հետ հանդիպմանը: «Մի խումբ է վնասազերծվել, որը շատ լուրջ ու առանձնապես ծանր հանցագործություններ էր պատրաստել»,-ասաց Հունան Պողոսյանը: Դիտարկմանն ի պատասխան, թե հնարավոր է առանձնապես ծանր հանցագործությունը բարձրաստիճան պաշտոնյաններին կողոպտելն էր, պաշտոնյան նշեց. «Գողություն անողները ռազմամթերքի նման քանակ չէին կուտակի»:

Անդրադառնալով դեպքի առնչությամբ հանրային արձագանքին` Հունան Պողոսյանը նկատեց, որ մարդիկ սկզբում թերահավատ էին, բայց հետո հասկացան, որ չարաչար սխալվել են: «Քաղաքացին երբեմն ակնատես է լինում, թե ինչպես են իր հարևանի տնից գողություն կատարում, բայց երբեք չի մոտենում ոստիկանությանը ու ասում բնակարանային գողության մասին, բայց երբ իր բնակարանից են գողություն անում, աղմուկ է բարձրացնում: Այս դեպքում էլ փորձեցին այդպես վերաբերվել»,-հավելեց փոխոստիկանապետը:

Անմեղության կանխավարկածն ու նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով` Հունան Պողոսյանը չցանկացավ մանրամասնություններ հայտնել գործի ընթացքից, միայն նշեց, որ հանրային միջոցառումները շարունակվում են, նախաքննություն իրականցող մարմինը պատշաճ ժամկետներում իրազեկում կիրականացնի:

ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն:Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծքանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ոստիկանության հետ խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր,ատրճանակներ,նռնականետեր (այդ թվում«մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր ևպայթուցիկսարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝այդ թվում` զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության ևս 9 անդամներ, ովքեր ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդհոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Դեկտեմբերի 8-ի դրությամբ` հանցավոր խմբավորման կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի:

Հայերեն العربية English Русский

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն

Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզպետարանում

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ-ՄԹ բիզնես համաժողով 2026»-ին

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը