Տնտեսագետը Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևոր է համարում եվրոպական շուկան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսակցությունները, որ Հայաստանը կարող է շահել ռուսական շուկայում թուրքական բանջարեղենի, մրգերի էմբարգոյի արդյունքում, հիմնավորված չի համարումտնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ թեմայով խոսեց դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեզ համար ռուսական շուկան հեռանկար չունի երկու պատճառով: Նախ մենք այդպիսի հզորություններ չունենք ռուսական շուկայում ներկայանալու համար, և հետո մենք ունենք տարբեր տեսակի խնդիրներ, սկսած լոգիստիկ խնդիրներից մինչև ռուբլու արժեզրկում»,- ասաց տնտեսագետը :

Եղիազարյանի խոսքով` Հայաստանն ունի անմրցունակ երկաթուղի և օդային տրանսպորտ: Հայաստանը չունի ցամաքային ճանապարհ Ռուսաստանի հետ, իսկ մեր երկիրը ՌԴ-ին կապող Լարս ավտոմոբիլային միջանցքը տարվա որոշակի ժամանակահատվածում փակվում է: Այս հիմնախնդիրներն են, որ խանգարում են Հայաստանին մեծացնելու արտահանման ծավալները:

«Բայց գլոբալ առումով ես կարծում եմ, որ Հայաստանը շահում է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից: Երկու երկրներն էլ տնտեսապես թուլանում են: Թուրքիայի թուլացումը նշանակում է, որ այն դառնում է վերահսկելի ու կառավարելի Արևմուտքի կողմից, քանի որ թուրքական տնտեսության վիճակն այնպիսին է, որ նա առանց Արևմուտքի և միջազգային ֆինանասական կառուցների օժանդակության ի վիճակի չի լինում հաղթահարել իր տնտեսական խնդիրները»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ ՌԴ-ի տնտեսապես թուլացումը կնպաստի Հայաստանին ԵՄ-ում տնտեսապես մոտենալուն: Հայաստանի տնտեսական զարգացման համար նշանակություն ունի ոչ թե ռուսական, այլ եվրոպական շուկաներ դուրս գալը:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ