Թեւան Պողոսյանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանում է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը վստահ է, որ մոտակա ժամանակահատվածում հայ ադրբեջանական սահմանին լարվածությունը կմնա բարձր մակարդակի վրա եւ կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ երկու երկրների նախագահները հանդիպեն: Պատգամավորը չի բացառում, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման օրը լարվածությունը կհասնի բարձրակետին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետը պայմանավորված է նախկին փորձով, երբ երկու երկրների նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանը միշտ մի քանի անգամ մեծացրել է լարվածությունը սահմանին:

«Մինչեւ նախագահների հանդիպումը՝ սրացում է լինելու, չեմ զարմանա, որ հանդիպմանն օրն էլ սրացում լինի, չի բացառվում սրացում նաեւ հանդիպումից հետո, երբ պարզ կլինի քննարկված հարցերի շրջանակը: Այնպես որ, մինչեւ Նոր տարի իրավիճակը սահմանին լարված կլինի, նույնը կշարունակվի նաեւ տոնական օրերին»,- ասաց պատգամավորը: Թեւան Պողոսյանը շեշտում է, որ սահմանին լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի ներքին եւ արտաքին խնդիրներով: Դրան գումարվում է նաեւ տարածաշրջանում առկա մարտահրավերները:

«Ադրբեջանն ունի տնտեսական լուրջ խնդիրներ, իսկ Ալիեւն ու նրա պաշտպանության նախարարն էլ խոստումները պահելու խնդիր ունեն: Դրան գումարենք երկրում կայացած ընտրություններն ու նաեւ համաշխարհային այս բարդ իրավիճակում Թուրքիային սատարելու ցանկությունը»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Վերջին շաբաթների ընթացքում խիստ լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են նաեւ ծանր տեխնիկա, իսկ երկու օր առաջ ադրբեջանական տանկի կրակոցից հայ զինվոր է մահացել: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում էլ դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ