Ադրբեջանցիներն Արցախի ուղղությամբ նոր զինատեսակների կիրառմամբ ներքին խնդիրներ են լուծում. կարծիքներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիները նոր զինատեսակների կիրառմամբ փորձում են լուծել ներքին խնդիրներ, նաև խուճապ առաջացնել հայերի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Սարգիս Ասատրյանը: «Բացի դրանից, պետք է փաստել, որ այսօր Ադրբեջանի տնտեսական իրավիճակը բավականին բարդ է, ինչին գումարվել է նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը: Եվ տնտեսական բարդ իրավիճակի համատեքստում Բաքվի իշխանությունը փորձում է ցույց տալ իբր հայերը դիվերսիաներ են կատարում և լարում սահմանային իրավիճակը: Նման կերպ Բաքվի իշխանությունը բեևեռացած ադրբեջանական հասարակությանը փորձում է կոնսոլիդացնել, և ստեղծել, այսպես կոչված, ազգային միասնություն», - ասաց Սարգիս Ասատրյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` Ադրբեջանի կողմից տանկերի կիրառմանը հայկական կողմը պետք է տա համարժեք պատասխան: «Արցախից ակնկալում եմ նույնպիսի պատասխան: Ակնհայտ է, որ նման կերպ կոնֆլիկտի գերլարումը կշարունակվի և հայկական կողմը հակատանկային միջոցներով պատասխան կտա: Սակայն հույս ունեմ, որ հնարավոր զարգացումները չեն բերի լայնամասշտաբ գործողությունների վերսկսմանը», - ասաց Սերգեյ Մինասյանը:

Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ