Փախստականները գերադասում են խեղդվել Միջերկրական ծովում, քան թե մնալ Թուրքիայի ճամբարներում. «Միդիա-Շանգալ»-ի նախագահ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հայտարարություն է տարածել, որում նա Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին աջակցելու մեջ և միջազգային հանրությանն այդ խմբավորումը ոչնչացնելու եղանակներն ու միջոցները համակարգելու կոչ արել:

«Սթափվեք, եթե չեք ուզում ձեր ծնած հրեշը մեզ բոլորիս հոշոտի:Այո, հոշոտի. որովհետև նրանք նույնիսկ «սովորական սպանել» չգիտեն: Նրանք կամ վիզ են կտրում, մարդուն տանկի տակ դնում, կամ` կենդանի-կենդանի այրում, կենդանի երեխային սպանված մոր հետ թաղում: Իրենց շուրջը վախ են սփռում, հերոսացնում են սպանությունը, վախը, մահը և սարսափը: Նույնիսկ դրանով ազդում են մարդկանց հոգեբանության վրա:

Միայն ԻՊ-ի հրեշներին իրենց որջում ոչնչացնելը կփրկի աշխարհը, այս ժանտախտից: Այդ հրեշներին ոչնչացնելու համար նախ պետք է հստակ պարզել, ինչ է կատարվում, ով ստեղծեց, զինեց և սնեց այդ «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորումը: Ո՞վ է օգնում, ինչպե՞ս, ո՞վ է ֆինանսավրում նրանց: ԻՊ-ն նավթը վաճառում է Թուրքիային, նրանք էլ, իրենց հերթին, այլ երկրներին: Թուրքիան չի տեսնում, թե ինչպես է ԻՊ-ն վաճառում արվեստի առարկաները, վերցնում գերիների փրկագները: Թուրքիայում զբաղվում են ստրկավաճառությամբ: Նույնիսկ նրանց ահաբեկիչ չի անվանում: Խոսում են, որ վիրավոր հրեշներին բուժում են Թուրքիայի հիվանդանոցներում: Այդ ընթացքում Թուրքիայի նախագահի որդին գրկախառնված լուսանկարվում է ԻՊ-ի պարագլուխների հետ: Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության պետը նույնիսկ առաջարկում է ԻՊ-ի ներկայացուցչություն բացել: Միջազգային հանրությունը միլիրդավոր դոլարներ է խոստանում փախստականներին պահելու համար: Իսկ փախստականների ճամբարներում ոչ մի ԶԼՄ-ի թույլ չի տալիս նկարահանումներ անել, թե ինչպես են պահում փախստականներին: Հարցազրույցների ժամանակ փախստականներն ասւմ են, թե ձգտում են գեթ մի օր շուտ դուրս գալ այդ ճամբարներից: Գերադասում են խեղդվել Միջերկրական ծովում, միայն թե այլևս չմնան Թուրքիայի փախստականների ճամբարներում:

2015թ. նոյեմբերի 13-ին 15-ամսյա գերությունից հետո ազատագրվեց եզդիների բնօրրանը` Շանգալը: Հաղթեց կյանքը, հաղթեց բարին, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը, եզդին ապացուցեց, որ ինքն է իր կյանքի և ապահովության երաշխավորը:

Եզդիների պաշտպանության մարտիկները Շանգալ քաղաքի շրջակայքում հայտնաբերել են եզդիների զանգվածային գերեզմանոցներ` հարյուրավոր մարդկանց մարմիններով: Նրանց բոլորինգնդակահարել և թաղել էին 2014թ. օգոստոսին` Շանգալ քաղաքը գրավելու ժամանակ: Այդ տեսնելն ահավոր ցավ է պատճառում, բայց մենք չենք թողնի, որ այդ ցավը սպանի մեզ: Մենք կոչնչացնենք բոլոր վայրագներին և կազատագրենք մեր հայրենի ամեն մի թիզ հողը:

Մարդիկ, զգաստացեք: Մենք բոլորս էլ դատապարտեցինք Փարիզի ահաբեկչությունը, մեր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեցինք բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին: Բայց, ի սեր Աստծո, չէ որ մենք` եզդիներս, այս էլ մի քանի տարի է, ապրում ենք այդ սարսափը: Տարիներ շարունակ մեր աչքերը տեսել են այդ ցավը և տառապել: Այդ բոլորը կարծես թե նոր են տեսնում նաև ԻՊ-ի անդրօվկիանոսսան «հայրիկները», զգում, որ մինչև իրենց ընդամենը մեկ քայլ է մնացել: Բոլորը խոստանում են ոչնչացնել ԻՊ-ն, համատեղել դրա ոչնչացման դեմ ուղղված ջանքերը: Պլանային և հրատապ հանդիպումների ժամանակ մինչև օրս, կարելի է ասել, միայն խոսում են օրակարգի շրջանակներում: Հավատացած եմ, որ ԻՊ-ի ոչնչացումը անհրաժեշտ է բոլորիս: Մնում է` կոորդինացվեն եղանակներն ու միջոցները: Ինչո՞ւ չեք վերացնում այդ չարիքը, թե` բաժանելու շատ բան կա դեռ: Երբ ասես, որտեղ ասես` ամենուր ահաբեկչություն է: Իսկ աշխարհը կարծես չի ուզում նրանց վերացնել, այլ թողում է ցանկացած ժամին օգտագործելու համար: Նույնիսկ երկրներ կան, որ դեռևս ֆինանսավորում են այդ չարիքը: Մարդի'կ, արթնացե'ք, մեր մոլորակը պատված է ահաբեկչական ցանցապատով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշել է«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ