Հայաստանում հաստատված սիրիացի գործարարները խթանել են նաև հայ-լիբանանյան առևտուրը. դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Լիաբանանը մեծ հաջողություններ են ունենցել 2015 թվականի առտրատնտեսական հարաբերություններում:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազորդեսպանԺան Մաքարունը: «Սիրիայում պատերազմի բռնկումից հետո մեծ թվով սիրիացի գործարարներ են հաստատվել Հայաստանում, ովքեր լավ կապերի մեջ են լիբանանցի առևտրականների և գործարարների հետ: Այս հանգամանքը խթանել է առևտուրը Լիբանանի և Հայաստանի միջև»,- ասաց Մաքարուն:

Դիվանագետը գոհունակությամբ նկատում է, որ Հայաստանը գրավիչ երկիր է լիբանանյան ներդրողների համար: 2015 թվականի մայիսին լիբանանյան ընկերությունը Հայաստանում առաջին անգամ նախաձեռնել է գյուղատնտեսական հսկայածավալ նախագիծ:Gardeni Lebanese Farms LLC ընկերության հիմնադիր Նիկոլա Աբու ՖայզալըԵղվարդում գնել է 100 հեկտար հողատարածություն, որտեղ 22 հեկտար տարածության վրա պեկան տեսակի ընկուզենիներ են տնկվել: «Հինգ տարուց Հայաստանը երկրորդ տեղը կզբաղեցնի պեկանի արտադրության ոլորտում` Միացյալ Նահանգներից հետո»,- ասաց նա:Պեկան տեսակի ընկույզ Հայաստանում առաջին անգամ է աճեցվում: Ակնկալվում է, որ մի քանի տարի հետո այգում մոտավորապես 3000 տոննա ընկույզ կարտադրվի և կարտահանվի այլ երկրներ:

Բացի այդ, վերջին տարիներին մայրաքաղաք Երևանում ավելացել է լիբանանյան խոհանոցների թիվը: Իսկ Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը, որոն ուղևորներին մեկ ժամում Երևանից հասցնում է Բեյրութ և հակառակ ուղղությամբ, ավելի է դյուրացնում առևտրային հարաբերությունները: «Ես հավատում եմ մասնավոր հատվածին: Լիբանանցիները հայտնի են իրենց մասնավոր գործունեությամբ: Երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու համար հուշագրերի կարիք չկա: Այս տարի ավելի լավ արդյունքներ են գրանցվել, քան նախորդ տարի»,- հավելեց դեսպանը:

Հայաստանում գործում են լիբանանյան կապիտալով 100-ից ավելի ընկերություններ, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալը, 2011թ. վերջի դրությամբ, կազմել է 103 մլն դոլար: ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի համաձայն` 2014 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը Լիբանան կազմել է 2 մլն 80.04 հազար ԱՄՆ դոլար, ներմուծումը` 1 մլն 424 հազար ԱՄՆ դոլար: 2013թվականին արտահանման ծավալները եղել են 300.5 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 1 մլն 814.3 հազար ԱՄՆդոլար:

Հայերեն العربية English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA