Հայտնի են Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի մրցակիցները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ պաշտոնական կայքից, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարն ընդունող երկիրը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Վրաստանում:

Ընդհանուր առմամբ 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել խմբերից մեկի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Իսպանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2017 թ. գարնանը: Մասնակից 28 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Վրաստանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան