Թուրք-սիրիական սահմանի փակումը ԻՊ-Թուրքիա փոխհարաբերությունները կտանի փակուղի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի վերահսկումն ու փակումն այլընտրանքային ուժերի կողմից «Իսլամական պետություն»-Թուրքիա փոխհարաբերությունների համար կարող է փակուղի դառնալ: «Արմենպրես»- ի հաղորդմամբ` նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Թուրք սիրիական սահմանի վերահսկումն ու ուժեղացումը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան կորցնում է իր ազդեցությունն ԻՊ-ի վրա և Թուրքիայից լրացուցիչ մարդկային ռեսուրսների փոխանցումը դեպի ԻՊ սահամանափակվում է»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ սահմանների վերահսկումը տարբերակ է, որով կարելի է հասնել արևելյան տարածաշրջանում ԻՊ և Թուրքիայի սեփական գերակայության մասին պատկերացումների վերացմանը: Սահմանի հսկումն ու փակումն այլընտրանքային ուժերի կողմից շատ հնարավոր է որ արվի մոտակա ժամանակներում:

Անդրադառնալով ԻՊ-Թուրքիա փոխհարաբերություններին` Մարգարովը նշեց, որ ԻԼԻՊ-ի ֆինանսավորման աղբյուրներից 2-3-ի մեջ Թուրքիան ներգրաված է. ԻՊ-Թուրքիա փոխհարաբերություններում Թուրքիան հանդես է գալիս ԻՊ-ի հնարավոր հովանավորներից մեկը:

«Թուրքիան ԻՊ-ի համար հանդես է գալիս ռազմավարական ճանապարհի գործընկերը, ուղղությունը, որն օգտագործվում է ԻՊ-ի կողմից դեմպինգային գներով առևտրի համար: Թուրքիայի տարածքով են անցնում ԻՊ-ի նավթային հոսքերը, հնաոճ իրերի վաճառքը ևս արվում է Թուրքիայով»,- ասաց քաղաքագետը:

Ֆրանսիայի նախագահՖրանսուա ՕլանդըԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը կոչ է արել փակելթուրք-սիրիական սահմանը: Ըստ Օլանդի, դա անհրաժեշտ է ահաբեկիչների հոսքը Եվրոպա կասեցնելու համար: Սահմանները փակելու հարցն Օլանդը քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմրի Պուտինի հետ հանդիպմանը:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ