Հարցազրույց

Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը խոսում է փաստերով

10 րոպեի ընթերցում

Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը խոսում է փաստերով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը պատասխանել է Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացման, իրականացվող բացառիկ ծրագրերի ու արձանագրված արդյունքների մասին «Արմենպրես»-ի հարցերին:

- Պարոն Զուլոյան, ծրագրերի իրականացման գրասենյակները երկար տարիներ է, ինչ տարբեր զարգացման ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Հայտնի է, որ երբեմն տարաբնույթ գնահատականներ են հնչում ծախսվող միջոցների արդյունավետության վերաբերյալ, վերջինը` որոշ պատգամավորների ելույթներն էին նոյեմբերի 24-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում: Խնդրում եմ ներկայացնել Ձեր կարծիքը ԾԻԳ-երի գործունեության վերաբերյալ:

- Նախ և առաջ, կցանկանայի նշել, որ ծրագրերի իրականացման գրասենյակների ստեղծման նպատակն է եղել միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող բարեփոխումների և զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացումը: Առողջապահական ԾԻԳ-ի օրինակով կարող եմ ասել, որ այն ստեղծվել է 1997թ.-ին, երբ նախկին խորհրդային առողջապահական համակարգը քայքայվել էր, իսկ նորը դեռ չէր ձևավորվել: Ուստի, խիստ անհրաժեշտություն էր առաջացել արագ հաղթահարել անցումային դժվարությունները և վերականգնել բժշկական ծառայությունների մատչելիությունը` ապահովելով ազգաբնակչության բժշկական սպասարկումը, ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում, քանի որ առողջապահական ծառայությունների պահանջարկը կրում է մշտական բնույթ և չի կարող հետաձգվել:

Այդ տարիների ընթացքում մենք արձանագրել ենք էական ձեռքբերումներ, մասնավորապես՝ Հայաստանն առաջիններից է ԱՊՀ երկրների շրջանում, որտեղ հիմնադրվել է ընտանեկան բժշկության ինստիտուտը, և որը այսօր սպասարկում է երկրի ազգաբնակչության շուրջ 60 տոկոսը: Ծրագրերի շրջանակներում մասնագիտացել են շուրջ 3500 ընտանեկան բժիշկներ և բուժքույրեր: Մշակվել են ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների մատուցման 140-ից ավելի գործնական ուղեցույցեր: Կառուցվել, վերակառուցվել և հագեցվել են բժշկական սարքավորումների միօրինակ հավաքածուներով 170-ից ավելի համայքային բուժհաստատություններ:

-Լավ, իսկ ի՞նչ է կատարվել հիվանդանոցային ծառայությունների արդիականացման ուղղությամբ, քանի որ մամուլում, պարբերաբար, լուսաբանվում են անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցներ, իսկ ազգաբնակչությունը դժգոհում է սպասարկման որակից:

- Ուշադրությունից զուրկ չի մնում նաև հիվանդանոցային օղակը: 2000-ական թվականների սկզբին, Երևան քաղաքում ստեղծվել են հիվանդանոցային համալիրներ, իսկ մարզային օղակում ամբողջությամբ վերակառուցվել են 12 բազմապրոֆիլային, երկրորդային մակարդակի բժշկական ծառայություններ մատուցող բուժ հաստատություններ և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում, առաջին անգամ կառուցվել են 2 նոր բժշկական կենտրոններ` Գյումրիում և Մեղրիում:

Վերոնշյալ բոլոր բժշկական կենտրոնները հագեցվել են արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Գյումրիում ստեղծվել է սրտային ինվազիվ թերապիայի մարզային առաջին բաժանմունքը: Արմավիրում և Գավառում հիմնադրվել են հեմոդիալիզի ծառայությունները: Ընդլայնվել են էնդոսկոպիկ վիրաբուժական միջամտություններ իրականացնելու հնարավորությունները: Արդյունքում` ստեղծվել են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք տեղում որակյալ, մատչելի և ժամանակակից ախտորոշիչ ու բուժական ծառայություններ են մատուցում շուրջ 800 հազար մարզային բնակչությանը` իրենց բնակավայրերին մոտ: Ընդգծեմ, որ սահմանափակ ռեսուրսների առկայության պարագայում` առաջնահերթ արդիականացման ենթակա բժշկական հաստատությունները որոշելիս, ՀՀ կառավարությունը հաշվի է առնում հիվանդանոցի սահմաներձ լինելը, հեռավորությունը Երևան քաղաքից, սպասարկվող բնակչության թվաքանակը և մարզում այլ արդիականացված կենտրոնների առկայությունը:

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվում ներկայում:

- Մինչ ընթացիկ ծրագրերին անդրադառնալը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Առողջապահական ԾԻԳ բոլոր նախկին տնօրեններին` Սուսաննա Հայրապետյանին, Սերգեյ Խաչատրյանին, Գուրգեն Դումանյանին, ինչպես նաև մեր թիմի անդամներին, որոնց արդյունավետ աշխատանքի և ստեղծած ներուժի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կյանքի կոչել ընթացիկ ծրագրերը:

Ներկայում, առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, մենք իրականացնում ենք ազգաբնակչության համար անվճար զանգվածային սքրինինգային ծրագիր` ուղղված արգանդի պարանոցի քաղցկեղի, գերճնշման և շաքարային դիաբեթի վաղ հայտնաբերմանը: Ծրագրերի շահառու է հանդիսանում ՀՀ տարածքի 30-68 տարիքի ազգաբնակչությունը: Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է ՊԱՊ թեստի ավելի քան 40 հազար, արյան մեջ գլյուկոզի քաղցի շուրջ 155 հազար և զարկերակային գերճնշման 220 հազար հետազոտություն:

Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ հորդորում եմ ակտիվորեն մասնակցել հետազոտություններին և կրկնում եմ, որ սքրինինգի շրջանակներում իրականացվող բոլոր հետազոտություններն անվճար են:

Այս պահին, ընթանում են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, որտեղ կտեղակայվի նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող` Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան:

Շարունակվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2016 թվականի առաջին կիսամյակում:

Մեկնարկել են նաև Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Սևան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացները:

-Փաստորեն Առողջապահական ԾԻԳ-ի հիմնական գործառույթները մարզերում են, իսկ ինչպե՞ս է իրականացվում համագործակցությունը մարզային և ՏԻՄ կառույցների հետ և ավելի արդյունավետ չի լինի արդյոք միջոցները տրամադրել մարզերին:

- Սկզբունքորեն դեմ չլինելով մարզային և ՏԻՄ կառույցների անմիջական ընդգրկվածությունը ծրագրերի իրականացման գործընթացում ավելացնելու առաջարկին, պետք է նկատեմ, որ ցանկացած բարեփոխման կամ զարգացման ծրագրի իրականացումը պահանջում է լրջագույն մարդկային և գիտական ներուժ, քանի որ ԾԻԳ-երի կողմից իրականացվող ծրագրերը հաճախ նորարական և բացառիկ են մեր հանրապետության համար, և այն պոտենցյալը, որը եղել է խորհրդային տարիներին, ներկայում գրեթե ապառվել է, ինչպես նաև այդ տարիներին մշակված նորմատիվային փաստաթղթերը հնացել են և չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Առողջապահական ԾԻԳ-ի օրինակով նշեմ, որ վերոնշյալ Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը գերժամանակակից կառույցներ են, որոնց ստեղծման փորձը մինչ այժմ չի եղել Հայաստանում:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում մարզային կառույցներում աշխատող անձանց որպես խորհրդատու ներգրավվելուն և, առհասարակ, խորհրդատվության անհրաժեշտությանը:

-Մեր բոլոր մարզային ծրագրերն իրականացնելիս մենք սերտորեն համագործակցում ենք, ինչպես մարզային և համայնքային կառույցների, այնպես էլ շահառուների հետ, որի հետևանքով ստանում ենք առավելագույն արդյունք: Ինչ վերաբերվում է խորհրդատվությանը, ապա դրա մեջ ներառված է, օրինակ նաև շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, հեղինակային և տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացումը, առանց որի օրենսդրությունն արգելում է իրականացնել շինարարություն:

- Ձեր կարծիքը պետության վարկային բեռի ավելացման վերաբերյալ:

- Ես կխոսեմ առողջապահական ծրագրերի վերաբերյալ: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է. չնայած նրան, որ առողջապահական կազմակերպությունների ենթակառուցվածքների որակի բարելավումը պայմանավորված է զգալի ներդրումներով, սակայն դրա չիրականացումը ավելի թանկ է նստում պետության վրա՝ վաղ մահացության, բարձր հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշների բարձրացման պատճառով: Ցավոք, մեր մարզերում դեռ կան քայքայված ենթակառուցվածքներով հիվանդանոցներ՝ հագեցած 30-35 տարվա մաշվածության սարքավորումներով: Ակնհայտ է, որ այդպիսի պայմաններում արդյունավետ բուժում չի կարող իրականացվել: Ուստի, եթե հիմա այդ ներդրումները չլինեն, ապա անհրաժեշտություն կառաջանա այն անելու հաջորդ սերունդների կողմից:

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Հարցազրույց

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում