Թևան Պողոսյանը հորդորում է զերծ մնալ «պղտոր ջրում ձուկ բռնելու» փորձերից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում զինված հանցավոր խմբավորման վնասազերծման հանգամանքը որոշ անձիք կփորձեն ծառայեցնել իրենց շահերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Նախաքննական մարմինը պետք է պարզի այդ անձանց իրական նպատակները և զենք-զինամթերքը ձեռք բերելու ուղիները: Ես կցանկանայի, որ նախաքննական մարմինն ամեն օր տեղյակ պահի նոր բացահայտումների վերաբերյալ, որպեսզի հանրության շրջանում դադարեն տարատեսակ շահարկումները և որոշ քաղաքական շրջանակներ չօգտագործեն այս դեպքը իրենց շահերի համար»,-նշեց նա` հավելելով, որ շատ ուրախ է, որ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բոլորն այսօր խոսում են ծանր հանցագործությունների կանխման, այլ ոչ թե հետևանքների մասին:

Նա նկատեց, որ ցանկացած երկրում նման հանցավոր խմբերի կանխումը շատ կարևոր է: «Ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում զգոնություն ցուցաբերել, որպեսզի ուշադիր լինեն տարբեր երևույթների նկատմամբ, որոնք առաջին հայացքից այնքան էլ կարևոր չեն: Հնարավոր է արտասահմանից որոշ մարդկանց ձեռնտու լիներ Հայաստանում իրավիճակի սրումը, սակայն, ամեն դեպքում, պետք է սպասել իրավապահ մարմինների պաշտոնական պատասխանին»,-շեշտեց Թևան Պողոսյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ (այդ թվում` «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Հայերեն

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ