Ովքե՞ր են զինված հանցախմբի հավանական անդամները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ և խումբը հավաքագրող Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված է «Վարդանանց Իշխան» կեղծանունով և «Հայոց վահան»-ի անվան ներքո Youtube ցանցի միջոցով տարածել էտեսանյութեր, որտեղ խոսել է Քեսաբի ազատագրության գործում իբր իր մասնակցության մասին:

Այն առանձնատանը, որտեղ վնասազերծել են հանցավոր խումբը, գտնվել է երիտասարդ աղջկա լուսանկար, ով «Ֆեյսբուք»-ում գրանցված է որպես Նելլի Մինասյան և տարածել է «Հայոց վահանի» խորհրդանշանի նկարը:

Առանձնատանը գտնվել են Հայաստանի պետական դրոշի վրա «Հայոց վահանի» խորհրդանիշով բազմաթիվ նկարներ` կասկածի տեղիք չտալով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ հիշատակվող Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ով ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, նույն «Հայոց վահան» կազմակերպության ներկայացուցիչն է:

ՀՀ պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է «Հայոց վահան մեկ» մարզամշակութային ՀԿ, որի գրանցման ամսաթիվը նշված է 2015թ. հուլիսի 24-ը: Ի դեպ, որպես կազմակերպության համահիմնադիրներ գրանցված են Արթուր Վալերիկի Վարդանյանը և Ստեփան Աշոտի Սումբուլյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը